«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արցախը դեռ կարելի է փրկել Հայաստանի լիարժեք օգնությամբ

Արցախը դեռ կարելի է փրկել Հայաստանի լիարժեք օգնությամբ
20.09.2023 | 14:11

Երևանի հրապարակը, իմա՝ հայասեր, սրտացավ հանրությունն այս պահին մի գլխավոր անելիք ունի միայն՝ հաշված ժամերի ընթացքում օգնական նշանակալից ուժեր հասցնել անհավասար ճակատամարտի մեջ գտնվող արցախցիներին:

Դա անել ամեն գնով, Արցախը կորստյան եզրին է: Մնացած գործերը՝ իշխանափոխություն եւ այլն, թողնել վաղվան:

Այսօր պետք անել այսօրվա անելիքը:

Արցախը դեռ կարելի է փրկել Հայաստանի լիարժեք օգնությամբ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ